20:44  ,  5 օգոստոսի, 2019

Դիբալան օգոստոսի 6-ին կվերսկսի մարզումները «Յուվենտուսի» կազմում

Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան օգոստոսի 6-ին հանգստից վերադառնալուց հետո առաջին մարզումը կանցկացնի ակումբի կազմում:

Football Italia-ի հաղորդմամբ՝ Դիբալան օգոստոսի 5-ին բուժզննում է անցել իտալական ակումբում, այնուհետեւ հանդիպել է ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարիի հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դիբալան որոշել է ամռանը չհեռանալ «Յուվենտուսից»: Արգենտինացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում