17:11  ,  5 օգոստոսի, 2019

Ալեքսանդր Կարապետյանը՝ «Սոչիի» լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը  ճանաչվել է «Սոչիի» լավագույն ֆուտբոլիստը հուլիսի հանդիպումների արդյունքում, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Լավագույն ֆուտբոլիստին քվեարկության միջոցով որոշել են ակումբի երկրպագուները:

Հիշեցնենք, որ 31-ամյա Ալեքսանդր Կարապետյանը Լյուքսեմբուրգի «Պրոգրեսից» է տեղափոխվել «Սոչի»՝ կնքելով մեկ տարվա պայմանագիր։ Հուլիսին երեք ստուգողական հանդիպումներում նա խփել էր չորս գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում