11:42  ,  5 օգոստոսի, 2019

«Արարատ-Արմենիա» - «Սաբուրթալո»․ Մոտ 10 հազար տոմս դեռ չի վաճառվել

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում կընդունի Վրաստանի չեմպիոն Թբիլիսիի «Սաբուրթալոյին»։ Հանդիպումը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։

Հայկական ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 14 հազար 392 տոմսից դեռ վաճառքում կա 10 հազարից ավելի տոմս։

Տոմսերը հնարավոր է գնել «Հանրապետական» ստադիոնի տոմսարկղից, որը բաց է 12:00-20:00-ն:

Օգոստոսի 6-ին նախատեսված հանդիպումը կմեկնարկի 19։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով