21:01  ,  4 օգոստոսի, 2019

Լյուիս Հեմիլթոնը՝ Հունգարիայի Մեծ մրցանակի հաղթող

Ֆորմուլա-1-ի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող բրիտանացի Լյուիս Հեմիլթոնի («Մերսեդես») հաղթանակով ավարտվեց Հունգարիայի Մեծ մրցանակը։ Երկրորդը վերջնագիծ հասավ «Ռեդ Բուլի» հոլանդացի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը։ Երրորդ արդյունքը ցույց տվեց «Ֆերարիի» ներկայացուցիչ, գերմանացի Սեբաստիան Ֆետելը։

Հեմիլթոնը գլխավորում է ընդհանուր հաշվարկը՝ 250 միավոր։ Երկրորդ տեղում է Վալտերի Բոտասը («Մերսեդես»)՝ 188։ Ֆերստապենն ունի 181 միավոր։

Ֆորմուլա-1, Հունգարիայի Մեծ մրցանակ

  1. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես»)
  2. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ») +17,796
  3. Սեբաստիան Ֆետել («Ֆերարի») +1.01,433
  4. Շառլ Լեկլեր («Ֆերարի») +1.05,250
  5. Կարլոս Սայնս («Մաքլարեն») +1 շրջան
  6. Պյեր Գասլի («Ռեդ Բուլ») +1 շրջան
  7. Կիմի Ռայկոնեն («Ալֆա Ռոմեո») +1 շրջան
  8. Վալտերի Բոտաս («Մերսեդես») +1 շրջան
  9. Լանդո Նորիս («Մաքլարեն») +1 շրջան
  10. Ալեքսանդր Ալբոն («Տորո Ռոսո») +1 շրջան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում