20:09  +04,  4 օգոստոսի, 2019

Անգլիայի Սուպերգավաթ․ «Մանչեսթեր Սիթին» հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց «Լիվերպուլին» (ֆոտո)

Անգլիայի չեմպիոն եւ գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Անգլիայի սուպերգավաթը։ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած խաղում մանչեսթերյան ակումբը հետխաղյա 11 մետրանոցներով պարտության մատնեց գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած փոխչեմպիոն «Լիվերպուլին»։ Հիմնական ժամանակում գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի ղեկավարած թիմը հաշիվը բացեց 12-րդ րոպեին։ Անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգն օգտագործեց իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվայի փոխանցումը եւ գրավեց բրազիլացի Ալիսոն Բեքերի պաշտպանած դարպասը։

«Լիվերպուլը» հաշիվը հավասարեցրեց 77-րդ րոպեին։ Հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկի փոխանցումից հետո աչքի ընկավ կամերունցի պաշտպան Ժոել Մատիպը։

Հետխաղյա 11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին մանչեսթերյան թիմի ֆուտբոլիստները՝ 5։4։ «Լիվերպուլից» շեղ հարվածեց հոլանդացի կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը։

«Մանչեսթեր Սիթին» 6-րդ անգամ նվաճեց Անգլիայի սուպերգավաթը։

Անգլիայի Սուպերգավաթ (FA Community Shield)

«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1։1 (11մ՝ 4։5), (տեսանյութ)

Ժոել Մատիպ, 77 - Ռահիմ Ստերլինգ, 12

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ