18:08  ,  3 օգոստոսի, 2019

«Արսենալը» կփորձի ձեռք բերել Ֆիլիպե Կոուտինյոյին

Լոնդոնի «Արսենալը» կփորձի ձեռք բերել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին, հաղորդում է Marca-ն։

Առաջիկայում կողմերը կսկսեն բանակցությունները։ Կատալոնական ակումբը հույս ունի Կոուտինյոյի տրանսֆերց ստանալ 100-120 միլիոն եվրո։ «Բարսելոնան» պատրաստ է նաեւ 25 միլիոն եվրոյով վարձակալությամբ բաց թողնել ֆուտբոլիստին։

Անցած մրցաշրջանում Կոուտինյոն «Բարսելոնայի» հետ մասնակցել է 54 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում