16:42  ,  3 օգոստոսի, 2019

Կավանին չի հեռանա ՊՍԺ-ից

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին չի ցանկանում հեռանալ ակումբից, հայտնում է Goal.com-ը:

32-ամյա հարձակվողը տեղեկացրել է ՊՍԺ-ի ղեկավարությանը, որ մինչև պայմանագրի ավարտը ցանկանում է հանդես գալ ֆրանսիական ակումբի կազմում: Կավանիի պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսը:

Ավելի վաղ Կավանիի ծառայություններով հետաքրքրվում էր Միլանի «Ինտերը»:

Ֆրանսիայի առաջնության նախորդ մրցաշրջանում ուրուգվայցի հարձակվողը ՊՍԺ-ի կազմում անցկացրած 21 խաղում դարձել  է 18 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով