14:37  ,  3 օգոստոսի, 2019

Մեսին վերադարձել է Բարսելոնա (ֆոտո)

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին օգոստոսի 3-ին ավարտել է հանգիստն Իբիցայում և վերադարձել Բարսելոնա:

Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ 32-ամյա հարձակվողին Բարսելոնայի «Էլ Պրատ» օդանավակայանում նկատել են երկրպագուներն, ովքեր լուսանկարվել են Մեսիի հետ:

Բացառված չէ, որ արգենտինացի ֆուտբոլիստը մասնակցի օգոստոսի 3-ի երեկոյան «Բարսելոնայի» «Սյուտատ Էսպորտիվա» մարզաբազայում տեղի ունենալիք մարզմանը:

Messi, on their arrival at the terminal of private flights El Prat

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English