00:08  ,  3 օգոստոսի, 2019

Ամենաթանկ աֆրիկացի ֆուտբոլիստների հնգյակը․ «Արսենալի» նորեկը առաջատարն է

Բոլոր ժամանակների ամենաթանկ աֆրիկացի ֆուտբոլիստը Լոնդոնի «Արսենալի» նորեկ Նիկո Պեպեն է, հաղորդում է ESPN-ը։ Կոտ դ՝Իվուարի հավաքականի 24-ամյա հարձակվողի համար անգլիական ակումբը ֆրանսիական «Լիլին» վճարել է 72 միլիոն ֆունտ ստերլինգ։

Երկրորդ տեղում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքականի 28-ամյա հարձակվող Սեդրիկ Բակամբուն, որը չինական «Բեյջին Գոան» է տեղափոխվել իսպանական «Վիլյառեալից» 65 միլիոն ֆունտ ստերլինգով։

Երրորդը Ալժիրի հավաքականի 28-ամյա կիսապաշտպան Ռիյադ Մահրեզն է։ Նրա համար Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» անգլիական «Լեսթեր Սիթիին» վճարել է 60 միլիոն ֆունտ ստերլինգ։

Լոնդոնի «Արսենալի» 30-ամյա գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը չորրորդն է։ Նրա համար «Արսենալը» Դորտմունդի «Բորուսիային» վճարել է 56 միլիոն ֆունտ ստերլինգ։

Հնգյակը եզրափակում է Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» 24-ամյա կիսապաշտպան Նաբի Կեյտան, որի համար անգլիական ակումբը գերմանական «ՌԲ Լայպցիգին» վճարել է 52 միլիոն ֆունտ ստերլինգ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում