21:08  ,  2 օգոստոսի, 2019

ԵԱ․ Անդորրա - Հայաստան՝ 81։76

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը Անդորրայում, Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության 5-9-րդ տեղերի համար խաղում մրցեց Անդորրայի հավաքականի հետ եւ պարտություն կրեց 76։81 հաշվով։

5-9-րդ տեղերի համար եւս մեկ հանդիպում Հայաստանի հավաքականը կանցկացնի օգոստոսի 4-ին՝ մրցելով Մոլդովայի թիմի հետ։

Հիշեցնենք, որ խմբային փուլի առաջին խաղում Արեգ Վաթյանի գլխավորած թիմը 81։82 հաշվով պարտվել էր Մալթայի թիմին, երկրորդ խաղում՝ 57։77 հաշվով ալբանացիներին, երրորդ խաղում՝ 57։69 հաշվով Ջիբրալթարին, չորրորդ խաղում՝ 60:72 հաշվով Սան Մարինոյին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English