19:44  ,  2 օգոստոսի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդը» 85 միլիոն ֆունտ ստերլինգ կվճարի Հարի Մագուայրի համար

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լեսթեր Սիթին» համաձայնության են հասել Անգլիայի հավաքականի 26-ամյա պաշտպան Հարի Մագուայրի տրանսֆերի հարցում։

Մանչեսթերյան ակումբը կվճարի 85 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է dailymail-ը։ 80 միլիոն ֆունտ ստերլինգը կլինի միանվագ վճար, իսկ 5 միլիոնը՝ հետագայում բոնուսի տեսքով։

Հարի Մագուայրը կդառնա ամենաթանկ պաշտպանը պատմության մեջ։

Անցած մրցաշրջանում Հարի Մագուայրը «Լեսթերի» հետ մասնակցել է 32 հանդիպման, խփել 3 գոլ։

Անգլիայի հավաքականի հետ Մագուայրը մասնակցել է 2018թ․ աշխարհի առաջնությանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում