19:07  ,  2 օգոստոսի, 2019

«Զենիթը» 40 միլիոն եվրո վճարեց «Բարսելոնայի» հարձակվողի համար

Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» ձեռք բերեց «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Մալկոմին։ Կատալոնական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ տրանսֆերից ստացել է 40 միլիոն եվրո։ Նախատեսվում է նաեւ 5 միլիոն եվրո բոնուս։

Մալկոմը դարձավ Ռուսաստանի Պրեմյեր լիգայի երկրորդ ամենաթանկ տրանսֆերը։ Առաջին տեղում է բրազիլացի Հալկը, որի համար «Զենիթը» 2012-ին վճարել է 60 միլիոն եվրո։

Մալկոմը բրազիլական «Կորինտիանսի» սան է, «Բարսելոնա» էր տեղափոխվել 2018-ի ամռանը ֆրանսիական «Բորդոյից» 41 միլիոն եվրոյով։

Իսպանիայի անցած առաջնությունում նա մասնակցել է 15 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում