01:16  ,  2 օգոստոսի, 2019

Աբրահամ Խաշմանյան․ Մեր թիմին շնորհակալություն եմ հայտնում հաղթանակի համար

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Երեւանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հետխաղյա ասուլիսում մեկնաբանել է ռումինական «Ստյաուայի» նկատմամբ հաղթանակը Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում՝ 3։2։ Անցած շաբաթ Երեւանում կրած 0։3 հաշվով պարտության պատճառով «Ալաշկերտը» դուրս մնաց պայքարից։

«Երկրպագուների համար լավ խաղ էր։ Մենք պատրստ էինք երկրորդ հանդիպմանը։ Լավ խաղ անցկացրինք, բայց նման խաղերում մեզ չի հերիքում փորձը։ Մենք մեր սխալի պատճառով բաց թողեցինք երկրորդ գոլը, եւ դրանով էլ խաղն ավարտվեց։

Լավ տրամադրված էինք, ինչը ցույց տվեց նաեւ խաղը։ Մեր թիմին շնորհակալություն եմ հայտնում հաղթանակի համար, բայց սա քիչ է հաջորդ փուլ դուրս գալու համար։ Այս դիմակայության ելքը վճռվել էր Երեւանում։ Շնորհավորում եմ «Ստյաուային»։ Վստահ եմ, որ ռումինական թիմը դուրս կգա խմբային փուլ։

Որոշ դրվագներում մրցավարի հետ համաձայն չէինք։ Հատկապես առաջին 11 մետրանոցի հետ կապված, բայց սա ֆուտբոլ է»,- նշել է Աբրահամ Խաշմանյանը։

Եվրոպայի լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան խաղ

«Ստյաուա» - «Ալաշկերտ»՝ 2։3 (առաջին խաղ՝ 3։0)

Ֆլորին Տենասե, 10, 11մ, Ֆլորինել Կոման, 59 - Գուստավո Մարմենտինի, 24, 28,11մ, Տիագո Գալվաո, 45

Հեռացումներ՝ Միխայ Բելաշա, 27 – Գուստավո Մարմենտինի, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով