10:04  ,  2 օգոստոսի, 2019

#SportLife Vlog․ ՀԲՖ-ի հեռացումը ՀԱՕԿ-ից

NEWS.am Sport-ը ներկայացնում է հայկական սպորտի մասին պատմող #SportLife Vlog-ը: 16-րդ թողարկմանը Լուսինե Շահբազյանն անդրադարձել է Երեւանի «Օլիմպավանում» տեղի ունեցած ՀԱՕԿ-ի արտահերթ ասամբլեային:

Հիշեցնենք, որ Արթուր Գեւորգյանի ղեկավարած Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հեռացվեց ՀԱՕԿ-ի ադամակցությունից, փոխարենը՝ ժամանակավոր անդամ դարձավ Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան: Ասամբլեայի ընթացքում ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը ելույթով ներկայացրեց ՀԱՕԿ-ի որոշման իրավական հիմքերը 30 կետով: Ապա բաց քվեարկությամբ՝ 65 ձայնով ընդունեց ՀԲՖ-ին հեռացնելու որոշումը:

Ասամբլեայից հետո տեղի ունեցավ նաեւ մամուլի ասուլիս, որի ընթացքում Հրաչյա Ռոստմյանը մեկնաբանեց ասամբլեայից մեկ ժամ առաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության տարածած կոչը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ՀԱՕԿ-ի անդամակցությունից չզրկելու վերաբերյալ։

#SportLife Vlog-ի համար Լուսինե Շահբազյանն ուսումնասիրել է նաեւ առավոտյան վազքի, քայլքի եւ մարզումների օգտակարությունը, դրանց բացասական եւ դրական ազդեցությունները: Առողջ ապրելակերպի եւ անձնական քաշի նվազեցման նպատակով սիրողական մարզվողների համար առավոտյան վազքի ու մարզումների մասին զրուցել է սպորտի վարպետ, նախկին ձյուդոիստ, կենսաբանական գիտությունների թեկնածու, Orange Fitness ակումբի մարզիչ Հովհաննես Ավագյանի հետ: Կիսվել է նաեւ անձնական մարզումների փորձով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով