23:32  ,  1 օգոստոսի, 2019

«Փյունիկի» ցնծությունը «Յաբլոնեցի» արգելքը հաղթահարելուց հետո (ֆոտո)

Երեւանի «Փյունիկի» խաղացողները, մարզիչներն ու ղեկավարները հանդերձարանում բուռն ուրախությամբ են նշել թիմի հաջողությունը Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում։

Ռուսաստանցի Ալեքսանդր Տարխանովի գլխավորած թիմը հաղթահարեց չեխական «Յաբլոնեցի» արգելքը։

Հայկական թիմը հյուրընկալվելիս խաղաց 0։0 հաշվով, իսկ Գյումրիում առավելության էր հասել 2։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով