22:56  ,  1 օգոստոսի, 2019

ԵԼ․ «Փյունիկը» հաղթահարեց «Յաբլոնեցի» արգելքը (ֆոտո)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» հյուրընկալվեց չեխական «Յաբլոնեցին» (ուղիղ եթեր)։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0։0, եւ ռուսաստանցի Ալեքսանդր Տարխանովի գլխավորած թիմը դուրս եկավ երրորդ փուլ։

87-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը։ 88-րդ րոպեին 10 խաղացողներով մնաց նաեւ «Յաբլոնեցը»։ Երկրորդ դեղին քարտը ստացավ չեխ պաշտպան Թոմաս Բրժեչկան։

Գյումրիում տեղի ունեցած առաջին խաղում «Փյունիկը» «Յաբլոնեցին» հաղթել էր 2։1 հաշվով։

Երրորդ փուլում «Փյունիկը» կմրցի անգլիական «Վուլվերհեմփթոնի» եւ հյուսիսիռլանդական «Կրուսադերսի» դիմակայության հաղթողի հետ։ Այս թիմերի առաջին խաղում 2։0 հաշվով հաղթել է «Վուլվերհեմփթոնը»։

Եվրոպայի լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան խաղ

«Յաբլոնեց» - «Փյունիկ»՝ 0։0 (առաջին խաղ՝ 1։2)

Հեռացումներ․ Թոմաս Բրժեչկա, 88 – Էրիկ Վարդանյան, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով