20:12  ,  1 օգոստոսի, 2019

Նիկոլա Պեպեն՝ «Արսենալի» պատմության մեջ ամենաթանկ ձեռքբերում

Լոնդոնի «Արսենալը» հայտարարել է ֆրանսիական «Լիլի» հարձակվող Նիկոլա Պեպեի ձեռքբերման մասին՝ նշելով, որ այն ռեկորդային ակումբի պատմության մեջ։

«Արսենալը» 24-ամյա հարձակվողի համար «Լիլին» վճարել է 80 միլիոն եվրո: Նա հանդես կգա 19 համարի խաղաշապիկով։

Անցած մրցաշրջանում Պեպեն «Լիլում» անցկացրել է 41 հանդիպում, խփել 23 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում