18:15  ,  1 օգոստոսի, 2019

«Ինտերը» կփորձի գնել Պաուլո Դիբալային՝ կանխելով նրա տրանսֆերն Անգլիա

Միլանի «Ինտերը» կփորձի ձեռք բերել Թուրինի «Յուվենտուսի» 25-ամյա արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալային, թեեւ նրա ներկայացուցիչներն այժմ բանակցում են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Դիբալան չի ցանկանում հեռանալ Իտալիայից, եւ «Ինտերը» կձգտի օգտվել այդ հակասությունից, հաղորդում է Calciomercato.it-ը։

«Յուվենտուսը» ցանկանում է փոխանակել Դիբալային «Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի հետ։

Դիբալան «Մանչեսթեր Յունայթեդից» պահանջել է տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ, անգլիական ակումբը ցանկանում է վճարել 7,5 միլիոն եվրո։

«Ինտերը» եւս պատրաստ է փոխանակության։ Արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին չի մտնում ակումբի իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի ծրագրերի մեջ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում