Միլանի «Ինտերը» կփորձի ձեռք բերել Թուրինի «Յուվենտուսի» 25-ամյա արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալային, թեեւ նրա ներկայացուցիչներն այժմ բանակցում են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Դիբալան չի ցանկանում հեռանալ Իտալիայից, եւ «Ինտերը» կձգտի օգտվել այդ հակասությունից, հաղորդում է Calciomercato.it-ը։
«Յուվենտուսը» ցանկանում է փոխանակել Դիբալային «Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի հետ։
Դիբալան «Մանչեսթեր Յունայթեդից» պահանջել է տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ, անգլիական ակումբը ցանկանում է վճարել 7,5 միլիոն եվրո։
«Ինտերը» եւս պատրաստ է փոխանակության։ Արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին չի մտնում ակումբի իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի ծրագրերի մեջ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում