17:49  ,  1 օգոստոսի, 2019

«Բարսելոնայի» հարձակվողը մեկնել է Սանկտ Պետերբուրգ

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Մալկոմը մեկնել է Սանկտ Պետերբուրգ, հաղորդում է Mundo Deportivo-ն։ 22-ամյա ֆուտբոլիստը հինգ տարվա պայմանագիր կկնքի Ռուսաստանի չեմպիոն «Զենիթի» հետ, կստանա տարեկան 6,5 միլիոն եվրո։ Կատալոնական ակումբը Մալկոմի համար կստանա 40 միլիոն եվրո + 5 միլիոն եվրո բոնուս։

Մալկոմը բրազիլական «Կորինտիանսի» սան է, «Բարսելոնա» է տեղափոխվել 2018-ի ամռանը ֆրանսիական «Բորդոյից» 41 միլիոն եվրոյով։

Իսպանիայի անցած առաջնությունում նա մասնակցել է 15 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում