Մադրիդի «Ռեալի» և Ուելսի ազգային հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլի ապագան Արքայական ակումբում շարունակում է մնալ մշուշոտ:
The Sun-ի հաղորդմամբ՝ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հասկացրել է 30-ամյա կիսապաշտպանին, որ ընթացիկ ամռանն ակումբից չհեռանալու դեպքում կարող է մեկնարկելիք մրցաշրջանի ընթացքում զրկվել խաղադաշտ դուրս գալու հնարավորությունից:
Զինեդին Զիդանն օրեր առաջ Գարեթ Բեյլին դուրս էր թողել Audi Cup-ի ընկերական մրցաշարի հայտացուցակից:
Ավելի վաղ Բեյլի գործակալը հաստատել էր, որ ֆուտբոլիստի տեղափոխության գործարքը Չինաստան ձախողվել է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում