13:02  ,  1 օգոստոսի, 2019

Մոուրինյո. Լեմպարդն ունի հաջողակ մարզիչ լինելու մեծ ներուժ

Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է ակումբի նախկին ֆուտբոլիստ և ներկայիս գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի մասին:

«Ես շատ եմ ցանկանում ասել, որ Լեմպարդի մոտ ամեն ինչ հրաշալի կստացվի, սակայն դա չեմ անի: Ամեն ինչ ցույց կտա միայն ժամանակը: Այնուամենայնիվ, նա մեծ ներուժ ունի հաջողելու համար: Ամենակարևորն այն է, որ Լեմպարդը սիրում է իր գործը»,- Sky Sports-ի հետ հարցազրույցում ասել է պորտուգալացի մասնագետը:

Հիշեցնենք, որ Մոուրինյոն «Չելսին» գլխավորել է 2004-2007 և 2013-2015 թվականներին: 41-ամյա Լեմպարդն ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնին է նշանակվել ընթացիկ ամռանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում