14:36  ,  1 օգոստոսի, 2019

«Մանչեսթեր Սիթին» «Լիվերպուլի» հետ կմրցի ռետրո համազգեստով (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» ներկայացրել է թիմի նոր համազգեստը, որով Անգլիայի չեմպիոնները խաղադաշտ դուրս կգան «Լիվերպուլի» հետ Սուպերգավաթի խաղում:

Նոր համազգեստը նվիրված է ակումբի հիմնադրման 125-ամյակին և կարվել է թիմի 1894 թվականի համազգեստի նմուշով: Ռետրո համազգեստի վրա բացակայում են «Մանչեսթեր Սիթիի» հովանավորների անվանումները:

Անգլիայի Սուպերգավաթի «Մանչեսթեր Սիթի» - «Լիվերպուլ» հանդիպումը կանցկացվի օգոստոսի 4-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում