10:19  ,  1 օգոստոսի, 2019

«Աթլետիկոն» խոշոր հաշվով հաղթել է ՄԼՍ-ի աստղերի հավաքականին (ֆոտո)

Օգոստոսի 1-ի վաղ առավոտյան Օռլանդոյի համանուն ստադիոնում Մադրիդի «Աթլետիկոն» ընկերական հանդիպում է անցկացրել ամերիկյան ՄԼՍ-ի աստղերի հավաքականի հետ: Դիեգո Սիմեոնեի թիմը 3:0 հաշվով հաղթանակ է տարել:

Հանդիպման հաշիվը խաղի 43-րդ րոպեին բացել է «Աթլետիկոյի» իսպանացի կիսապաշտպան Մարկոս Լյորենտեն: Երկրորդ խաղակեսում աչքի են ընկել պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը և իսպանացի հարձակվող Դիեգո Կոստան:

ՄԼՍ-ի աստղերի հավաքականի մեկնարկային կազմում խաղադաշտ են դուրս եկել նաեւ Նանին, Ռունին, Վելան և Իբրահիմովիչը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում