10:44  ,  1 օգոստոսի, 2019

Սուարեսը միացել է «Բարսելոնային» (ֆոտո)

Կատալոնական «Բարսելոնայի» և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը հանգստից վերադառնալուց հետո առաջին մարզումն է անցկացրել Էռնեստո Վալվերդեի թիմում:

Սուարեսը, որն Ամերիկայի գավաթի խաղարկությունից հետո հանգիստն անցկացնում էր Իբիցայում, «Բարսելոնայի» ընդհանուր խմբին միացել է հուլիսի 31-ին: Իսպանիայի չեմպիոնը պատրաստվում է օգոստոսի 4-ին կայանալիք Ժոան Գամպերի գավաթի «Արսենալի» հետ ընկերական խաղին:

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին ակումբին կմիանա օգոստոսի 3-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում