11:42  ,  1 օգոստոսի, 2019

Բենզեմա. Լավ կանխազգացում ունեմ մրցաշրջանի մեկնարկից առաջ

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման Audi Cup ընկերական մրցաշարի երրորդ տեղի համար խաղում թուրքական «Ֆեներբահչեի» նկատմամբ 5:3 հաշվով հաղթանակ տանելուց հետո խոսել է մեկնարկելիք մրցաշրջանին պատրաստվելու աշխատանքների մասին, հաղորդում է Marca-ն:

«Մեր միակ խնդիրը նախամրցաշրջանային հանդիպումներում մարզավիճակ ձեռք բերելն է: Մենք աշխատանքներ ենք տանում մեր ֆիզիկական և մարտավարական որակները բարելավելու ուղղությամբ:

Ցանկանում եմ դիմել ակումբի երկրպագուներին և ասել, որ նրանք հավատան մեզ: Մրցաշրջանի մեկնարկից առաջ ես լավ կանխազգացում ունեմ»,- ասել է Բենզեման:

Հիշեցնենք, որ «Ֆեներբահչեի» հետ խաղում Քարիմ Բենզեման դարձավ հեթ-տրիկի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս