09:03  ,  1 օգոստոսի, 2019

«Ալաշկերտն» ու «Փյունիկը»՝ Եվրոպայի լիգայում․ Բուքմեյքերների կանխատեսումը

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փուլի պատասխան հանդիպումներում օգոստոսի 1-ին Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» կհյուրընկալվի չեխական «Յաբլոնեցին», Հայաստանի գավաթակիր Երեւանի «Ալաշկերտը»՝ ռումինական «Ստյաուային»։

Երկու հանդիպումներում էլ ֆավորիտները դաշտի տերերն են։

«Յաբլոնեցի» հաղթանակի գործակիցը 1․20 է, «Փյունիկինը»՝ 15․00, ոչ ոքին՝ 7․50։

Գյումրիում տեղի ունեցած առաջին խաղում «Փյունիկը» «Յաբլոնեցին» հաղթել է 2։1 հաշվով։

Պատասխան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին։

«Ստյաուայի» հաղթանակի հավանականությունը ստացել է 1․15 գործակիցը, «Ալաշկերտինը»՝ 17․00, ոչ ոքին՝ 8․50։

Առաջին խաղում ռումինական թիմը Երեւանում հաղթել է 3։0 հաշվով։ Պատասխան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում