22:02  ,  31 հուլիսի, 2019

Աբրահամ Խաշմանյան․ 99 տոկոս պարզ է, որ հաջորդ փուլում կլինի «Ստյաուան»

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Երեւանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումից առաջ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում պատասխանել է լրագրողների հարցերին։ «Ալաշկերտը» կհյուրընկալվի «Ստյաուային»։

«Մենք ամեն ինչին ռեալ ենք նայում, եւ 99 տոկոս պարզ է, որ հաջորդ փուլում կլինի մեր մրցակիցը։ Բայց մենք ունենք մեկ տոկոս, եւ վաղը մենք կկախվենք այդ մեկ տոկոսից, ունենք այլ մոտիվացիա էլ, կաշխատենք, որ այդ մոտիվացիան աշխատի»,- նշել է Աբրահամ Խաշմանյանը։

«Ստյաուա» - «Ալաշկերտ» պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 1-ին «Մարին Անաստասովիչ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:30-ին:

Առաջին խաղում ռումինական թիմը հաղթել է 3։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով