15:33  ,  31 հուլիսի, 2019

Հայաստանի եւ Վրաստանի չեմպիոնները կխաղան «Հանրապետականում»․ Տոմսերը՝ 200-1000 դրամ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումը Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» եւ Վրաստանի չեմպիոն Թբիլիսիի «Սաբուրտալոն» կանցկացնեն օգոստոսի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։ Խաղը կմեկնարկի 19։00-ին։ Տոմսերի գինը կլինի 200-1000 դրամ, հայտնում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

«Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում երկու հաղթանակ տարավ Ջիբրալթարի «Լինքոլնի» նկատմամբ։

Չեպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Սաբուրտալոն» դուրս էր թողել մոլդովական «Շերիֆին»՝ Մոլդովայում հաղթելով 3։0, տանը պարտվելով 1։3 հաշվով։ Երկրորդ փուլում թբիլիսյան թիմը չկարողացավ հաղթահարել Զագրեբի «Դինամոյի» արգելքը։ Երկու հանդիպումներում էլ պարտվեց՝ 0։2, 0։3։

«Սաբուրտալոն» Վրաստանի առաջնության 21 տուրից հետո 40 միավորով երկրորդ տեղում է՝ 1 միավոր հետ մնալով առաջատար Թբիլիսիի «Դինամոյից»։ Վրաստանի անցած առաջնությունում «Սաբուրտալոն» չեմպիոնի կոչումը նվաճել է փոխչեմպիոն «Դինամոյի» նկատմամբ 10 միավորի առավելությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով