14:07  ,  31 հուլիսի, 2019

Օլիմպիական չեմպիոնուհին բարելավեց 16 տարվա վաղեմության աշխարհի ռեկորդը

Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնուհի, ամերիկացի Դալայլե Մուհամադը բարելավեց 400 մետր արգելավազքի աշխարհի ռեկորդը։ ԱՄՆ-ի առաջնությունում Մուհամադը տիտղոսը նվաճեց 52,20 վայրկյան արդյունքով։

2003 թվականին ռուսաստանցի Յուլյա Պեչյոնկինայի սահմանած աշխարհի ռեկորդը հավասար էր 52,34 վայրկյանի։

Մուհամադը 2016թ․ Օլիմպիական խաղերում չեմպիոն էր հռչակվել 53,13 վայրկյան արդյունքով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս