10:07  ,  31 հուլիսի, 2019

Վաշինգտոն․ Խաչանովը պարտվեց Ցոնգային

Վաշինգտոնում ընթացող թենիսի ATP շարքի մրցաշարում Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը երկրորդ շրջանում մրցեց ֆրանսիացի Ժո-Ուիլֆրիդ Ցոնգայի հետ եւ պարտություն կրեց 4։6, 6։2, 5։7 հաշվով։ Առաջին շրջանում Խաչանովն ազատ էր։

Վաշինգտոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2 միլիոն դոլար է։ Հաղթողը հայտնի կդառնա օգոստոսի 4-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում