23:51  ,  30 հուլիսի, 2019

ԵԼ․ Երրորդ փուլում՝ Հայաստանի եւ Վրաստանի չեմպիոնների դիմակայություն

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիայի» մրցակիցը կլինի Վրաստանի չեմպիոն Թբիլիսիի «Սաբուրտալոն», որը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում չկարողացավ հաղթահարել Զագրեբի «Դինամոյի» արգելքը։ Երկու հանդիպումներում էլ վրացական թիմը պարտվեց՝ 0։2, 0։3։

«Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում երկու հաղթանակ տարավ Ջիբրալթարի «Լինքոլնի» նկատմամբ։

Երրորդ փուլի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 8-ին եւ 15-ին։

Չեպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Սաբուրտալոն» դուրս էր թողել մոլդովական «Շերիֆին»՝ Մոլդովայում հաղթելով 3։0, տանը պարտվելով 1։3 հաշվով։

«Սաբուրտալոն» Վրաստանի առաջնության 21 տուրից հետո 40 միավորով երկրորդ տեղում է՝ 1 միավոր հետ մնալով առաջատար Թբիլիսիի «Դինամոյից»։ Վրաստանի անցած առաջնությունում «Սաբուրտալոն» չեմպիոնի կոչումը նվաճել է փոխչեմպիոն «Դինամոյի» նկատմամբ 10 միավորի առավելությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով