01:16  ,  31 հուլիսի, 2019

Բոատենգը հաստատել է, որ տեղափոխվում է «Ֆիորենտինա»

Իտալական «Սասուոլոյի» կիսապաշտպան Կևին-Պրինս Բոատենգն առաջիկա օրերի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Ֆիորենտինա»:

«Ես շատ երջանիկ եմ: Շնորհակալ եմ «Սասուոլոյին», որի կազմում հաճելի օրեր եմ անցկացրել: Ինձ համար դժվար էր ակումբից հեռանալու որոշում կայացնելը, սակայն վստահ եմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարում»,- ասել է Բոատենգը:

«Սասուոլոյի» կազմում Բոատենգը հանդես է գալիս 2018 թվականից: Նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսը գերմանացի կիսապաշտպանը վարձակալությամբ անցկացրել է Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով