22:18  ,  30 հուլիսի, 2019

Մոուրինյոն կարող է գլխավորել «Վալենսիան»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է առաջիկայում գլխավորել իսպանական «Վալենսիան»:

El Confidencial-ի հաղորդմամբ՝ «Վալենսիայի» ղեկավարությունը ցանկանում է ազատել աշխատանքից ակումբի գլխավոր մարզիչ Մարսելինյոյին, որի հավանական փոխարինողների ցանկում իսպանական ակումբն ընդգրկել է նաև Մոուրինյոյին:

Ժոզե Մոուրինյոն ավելի վաղ Sky Sports-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ցանկանում է կրկին զբաղվել մարզչական աշխատանքով:

56-ամյա պորտուգալացի մասնագետը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվել է 2018 թվականի դեկտեմբերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով