00:02  ,  31 հուլիսի, 2019

Կոկե. Ուրախ կլինենք, եթե Խամեսը տեղափոխվի «Աթլետիկո»

Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Կոկեն հայտարարել է, որ ակումբում ուրախությամբ կընդունեն «Ռեալի» կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի տեղափոխության մասին լուրը:

«Խամեսը հիանալի ֆուտբոլիստ է: Եթե նա տեղափոխվի «Աթլետիկո», ապա մենք ուրախ կլինենք, իսկ իր ներկայիս ակումբում ես Խամեսին հաջողություններ չեմ մաղթում»,- Կոկեի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 28-ամյա Խամեսը, որը հաձայնության էր եկել «Աթլետիկոյի» հետ, «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի ստացած վնասվածքի պատճառով ստիպված կլինի գալիք մրցաշրջանում խաղալ Արքայական ակումբի կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում