18:15  ,  30 հուլիսի, 2019

Ոստիկանները հաղորդում են ստացել Մեսիի և Սուարեսի ավտոմեքենաներում ռումբի առկայության մասին

Բարսելոնայի ոստիկանները հաղորդագրություն են ստացել կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Լիոնել Մեսիի և Լուիս Սուարեսի ավտոմեքենաներում ռումբի առկայության վերաբերյալ, հայտնում է Mundo Deportivo-ն:

Ֆուտբոլիստների մեքենաները կայանված են եղել Բարսելոնայի «Էլ-Պրատ» օդանավակայանի կայանատեղիում: Օդանավակայանից Սուարեսն ու Մեսսին օրեր առաջ մեկնել են Իբիցա՝ անցկացնելու հանգստյան վերջին օրերը:

Ոստիկանները մեքենաներում ռումբ չեն հայտնաբերել: Այժմ աշխատանքներ են տարվում կեղծ հաղորդագրությունը տարածողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում