Բարսելոնայի ոստիկանները հաղորդագրություն են ստացել կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Լիոնել Մեսիի և Լուիս Սուարեսի ավտոմեքենաներում ռումբի առկայության վերաբերյալ, հայտնում է Mundo Deportivo-ն:
Ֆուտբոլիստների մեքենաները կայանված են եղել Բարսելոնայի «Էլ-Պրատ» օդանավակայանի կայանատեղիում: Օդանավակայանից Սուարեսն ու Մեսսին օրեր առաջ մեկնել են Իբիցա՝ անցկացնելու հանգստյան վերջին օրերը:
Ոստիկանները մեքենաներում ռումբ չեն հայտնաբերել: Այժմ աշխատանքներ են տարվում կեղծ հաղորդագրությունը տարածողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում