17:44  ,  30 հուլիսի, 2019

«Զենիթի» մարզական տնօրենը մեկնել է Բարսելոնա

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» հարձակվող Մալկոմն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի ռուսական «Զենիթում»:

Diario Sport-ի հաղորդմամբ՝ «Զենիթի» մարզական տնօրեն Խավիեր Ռիբալտան հուլիսի 30-ին մեկնել է Բարսելոնա, որպեսզի կատալոնական ակումբի հետ վերջնական համաձայնության հասնի բրազիլացի հարձակվողի տեղափոխության արժեքի հարցում: Նշվում է, որ «Զենիթը» Մալկոմի համար կվճարի 35 միլիոն եվրո: Եւս 5 միլիոն եվրո ռուսական ակումբը կվճարի 1 տարվա ընթացքում: 22-ամյա հարձակվողը Ռուսաստանում կստանա տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձ:

Ավելի վաղ «Զենիթի» գլխավոր տնօրենը հաստատել էր Մալկոմի տեղափոխության շուրջ «Բարսելոնայի» հետ բանակցելու մասին լուրերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում