16:46  ,  30 հուլիսի, 2019

Խամես Ռոդրիգեսը «Ռեալ» վերադարձից հետո առաջին մարզումն է անցկացրել

Մադրիդի «Ռեալի» կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը վերադարձել է Մադրիդ ու առաջին մարզումն անցկացրել Արքայական ակումբի մարզաբազայում, հայտնում է Football Espana-ն:

28-ամյա կիսապաշտպանը «Ռեալում» հանդես է գալիս 2014 թվականից, սակայն նախորդ 2 մրցաշրջանը վարձակալությամբ անցկացրեց Մյունխենի «Բավարիայում»:

«Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի ստացած ծանր վնասվածքից հետո Զինեդին Զիդանի մարզչական շտաբը որոշել է գալիք մրցաշրջանում թիմում պահել Խամեսին, որը գրեթե համաձայնության էր հասել իսպանական «Աթլետիկոյի» հետ:

«Բավարիայի» կազմում կոլումբացի կիսապաշտպանը մասնակցել է 43 հանդիպման և դարձել 13 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում