11:48  ,  30 հուլիսի, 2019

ԵԼ․ «Լինքոլն» - «Արարատ-Արմենիա»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» հուլիսի 30-ին Ջիբրալթարում կմրցի տեղի «Լինքոլնի» հետ։

Բուքմեյքերները կանխատեսում են Վարդան Մինասյանի գլխավորած թիմի հաղթանակը, որի գործակիցը 1․90 է։ «Լինքոլնի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3․90 գործակցով, ոչ ոքին՝ 3․70։

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։45-ին։

Հիշեցնենք, որ Երեւանում Վարդան Մինասյանի գլխավորած թիմն առավելության է հասել 2։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով