23:19  ,  29 հուլիսի, 2019

Գործակալը հաստատել է. Բեյլի տեղափոխությունը Չինաստան ձախողվել է

Մադրիդի «Ռեալի» և Ուելսի ազգային հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլը Չինաստան չի տեղափոխվի, այս մասին հայտարարել է 30-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ջոնաթան Բարնետը:

«Բեյլի՝ Չինաստան տեղափոխության գործարքը չի կայանա: Կեղծ են բոլոր այն լուրերն, թե այս տեղափոխությանը դեմ են եղել Բեյլի ընտանիքի անդամները: Ավելին ասել չեմ կարող»,- Բարնետի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Բեյլը համաձայնության է եկել չինական «Ցզյանսու Սունինի» հետ, որի կազմում կստանա տարեկան 22 միլիոն եվրո աշխատավարձ:

Արքայական ակումբի կազմում ուելսցի խաղացողը նախորդ մրցաշրջանում մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 14 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով