19:38  ,  29 հուլիսի, 2019

«Յուվենտուսը» համաձայնության է հասել Լուկակուի հետ

Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսը» մոտ է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի տեղափոխությունն իրականացնելուն, հաղորդում է La Gazzetta Dello Sport-ը:

Թուրինյան ակումբի ղեկավարությանը հաջողվել է համաձայնության հասնել 26-ամյա հարձակվողի հետ, որի տեղափոխության դիմաց Մաուրիսիո Սարիի թիմը պատրաստ է «Մանչեսթեր Յունայթեդին» առաջարկել ակումբի 25-ամյա հարձակվող Պաուլո Դիբալային:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լուկակուն դուրս է մնացել հուլիսի 30-ին «Կրիստիանսունի» հետ կայանալիք ընկերական հանդիպման հայտացուցակից և թիմի հետ չի մեկնել Նորվեգիա:

Լուկակուն նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 45 հանդիպման՝ դառնալով 15 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում