Մադրիդի «Ռեալի» և Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ չի հեռանա Արքայական ակումբից, հաղորդում է AS-ը: Ֆուտբոլիստն այժմ մարզվում է Արքայական ակումբում։
Աղբյուրը նշում է, որ Զինեդին Զիդանի ծրագրերը փոխվել են այն բանից հետո, երբ ծանր վնասվածք ստացավ թիմի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն: Ակումբում արդեն տեղեկացրել են Խամեսին, որ ընթացիկ ամռանը նրա տրանսֆերը չի վաճառվելու:
Հիշեցնենք, որ 28-ամյա կիսապաշտպանի տեղափոխությամբ հետաքրքրված են իտալական «Նապոլին» ու Մադրիդի «Աթլետիկոն»:
Խամես Ռոդրիգեսը «Ռեալ» է տեղափոխվել 2014 թվականին «Մոնակոյից»: Արքայական ակումբը կոլումբացի կիսապաշտպանի տեղափոխության դիմաց վճարել է շուրջ 80 միլիոն եվրո:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում