21:54  ,  29 հուլիսի, 2019

«Զենիթը» բանակցում է «Բարսելոնայի» հարձակվողի տրանսֆերի հարցով

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» հարձակվող Մալկոմը կարող է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել ռուսական «Զենիթ», հաղորդում է Football Espana-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Զենիթը» պատրաստ է Մալկոմի դիմաց վճարել ճիշտ այնքան, որքան պահանջում է կատալոնական ակումբը՝ 40 միլիոն եվրո:

22-ամյա հարձակվողի տեղափոխության մասին լուրերը մեկնաբանել է «Զենիթի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Մեդվեդևը:

«Մենք, իրոք, բանակցում ենք «Բարսելոնայի» հետ, և բանակցությունները գտնվում են ամենաակտիվ փուլում: Ինչ վերաբերում է Մալկոմի արժեքին, ապա 40 միլիոն եվրոն հեռու է իրականությունից»,- ասել է Մեդվեդևը:

Հիշեցնենք, որ Մալկոմը «Բարսելոնա» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը ֆրանսիական «Բորդոյից» 41 միլիոն եվրոյով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով