19:36  ,  28 հուլիսի, 2019

Ֆերստապենը՝ Գերմանիայի Մեծ մրցանակի հաղթող, Հեմիլթոնը 11-րդն է

Հոկենհայմում անցկացվեց Ֆորմուլա-1-ի Գերմանիայի Մեծ մրցանակի մրցարշավը։ Հաղթող դարձավ «Ռեդ Բուլսի» հոլանդացի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը։ Երկրորդը հասավ վերջնագիծ «Ֆերարիի» գերմանացի ներկայացուցիչ Սեբաստիան Ֆետելը։ Երրորդ արդյունքը ցույց տվեց «Տորո Ռոսոն» ներկայացնող ռուսաստանցի Դանիիլ Կվյատը։

Ընդհանուր հաշվարկի առաջատար, չեմպիոնի տիտղոսը պաշտպանող բրիտանացի Լյուիս Հեմիլթոնը («Մերսեդես») 11-րդն է։

Ֆորմուլա-1, Գերմանիայի Մեծ մրցանակ

  1. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ»)
  2. Սեբաստիան Ֆետել («Ֆերարի»)
  3. Դանիիլ Կվյատ («Տորո Ռոսո»)
  4. Լենս Ստրոլ («Ռեյսինգ Պոյնտ»)
  5. Կարլոս Սայնս («Մաքլարեն»)
  6. Ալեքսանդեր Ալբոն («Տորո Ռոսո»)
  7. Կիմի Ռայկոնեն («Ալֆա Ռոմեո»)
  8. Անտոնիո Ջովինացի («Ալֆա Ռոմեո»)
  9. Ռոմեն Գրոժան («Հաաս»)
  10. Կեւին Մագնուսեն («Հաաս»)
  11. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես»)
  12. Ռոբերտ Կուբիցա («Ուիլյամս»)
  13. Ջորջ Ռասել («Ուիլյամս»)
  14. Պյեր Գասլի («Ռեդ Բուլ»)՝ վերջնագիծ չի հասել
  15. Վալտերի Բոտաս («Մերսեդես»)՝ վերջնագիծ չի հասել
  16. Նիկո Հյուլկենբերգ («Ռենո»)՝ վերջնագիծ չի հասել
  17. Շառլ Լեկլեր («Ֆերարի»)՝ վերջնագիծ չի հասել
  18. Լանդո Նորիս («Մաքլարեն»)՝ վերջնագիծ չի հասել
  19. Դանիել Ռիկարդո («Ռենո»)՝ վերջնագիծ չի հասել
  20. Սերխիո Պերես («Ռեյսինգ Պոյնտ»)՝ վերջնագիծ չի հասել

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում