13:25  ,  28 հուլիսի, 2019

«Լիվերպուլը» ձեռք բերեց Պրեմյեր լիգայում նորամուտ նշած ամենաերիտասարդ խաղացողին

«Լիվերպուլը» ձեռք է բերել «Ֆուլհեմի» հարձակվող Հարվի Էլիոթին, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

Էլիոտը դարձել էր Անգլիայի Պրեմյեր լիգայում նորամուտ նշած ամենաերիտասրդ խաղացողը։ Անգլիայի անցած առաջնության 37-րդ տուրում Էլիոթը փոխարինման էր դուրս եկել «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում (0։1) 16 տարեկան 30 օրականում։

Էլիոթը «Ֆուլհեմի» սան է։ Անգլիայի մինչեւ 17 տարեկանների հավաքականի խաղացողը գերմանացի Յուրգեն Կլոպի ղեկավարած թիմում հայտավորված կլինի իտալական «Նապոլիի» դեմ ընկերական խաղին, որը տեղի կունենա հուլիսի 28-ին Էդինբուրգում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում