18:17  ,  27 հուլիսի, 2019

«Արսենալը» 72 միլիոն ֆունտ ստերլինգ կվճարի կոտդիվուարցի հարձակվողի համար

Լոնդոնի «Արսենալը» համաձայնության է հասել ֆրանսիական «Լիլի» հարձակվող Նիկոլա Պեպեի տրանսֆերի հարցում։ Անգլիական ակումբը Կոտ դ՝Իվուարի հավաքականի 24-ամյա խաղացողի համար կվճարի 72 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է SkySports-ը։ Նոր թիմում նա կստանա տարեկան 4,5 միլիոն ֆունտ ստերլինգ։

Պեպեին ձեռք բերելու ցանկություն ուներ նաեւ իտալական «Նապոլին»։

Անցած մրցաշրջանում Պեպեն «Լիլում» անցկացրել է 41 հանդիպում, խփել 23 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում