00:18  ,  27 հուլիսի, 2019

Յանա Եգորյանը՝ Հայաստանի եւ Ռուսաստանի եռագույններով (ֆոտո)

Օլիմպիական խաղերի, աշխարհի կրկնակի, Եվրոպայի վեցակի չեմպիոնուհի Յանա Եգորյանը լուսանկարվել է Հայաստանի եւ Ռուսաստանի եռագույն դրոշներով։

Հիշեցնենք, որ թրամարտի կանանց Ռուսաստանի հավաքականը հուլիսի 23-ին նվաճեց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված աշխարհի առաջնության թիմային չեմպիոնի տիտղոսը։

Եզրափակիչում ռուսաստանցիները 45։40 հաշվով պարտության մատնեցին Ֆրանսիայի հավաքականին։

Ռուսաստանի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձան Յանա Եգրոյանը, Սոֆյա Վելիկայան, Սոֆյա Պոզդնյակովան եւ Օլգա Նիկիտինան։

View this post on Instagram

A post shared by Егорян Яна (@egorianiana) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս