22:15  ,  26 հուլիսի, 2019

«Էվերտոնը» ցանկանում է ձեռք բերել Ուիլֆրիդ Զահային 60 միլիոն եվրոյով

Անգլիական «Էվերտոնը» պաշտոնական առաջարկով դիմել է «Քրիսթալ Փելասին»՝ 26-ամյա կոտդիվուարցի հարձակվող Ուիլֆրիդ Զահայի տրանսֆերի ձեռքբերման նպատակով:

Sky Sports-ի հաղորդմամբ՝ պորտուգալացի Մարկո Սիլվայի գլխավորած ակումբը Զահայի ձեռքբերման նպատակով պատրաստ է վճարել 60 միլիոն եվրո կամ գործարքում ընդգրկել թիմի ֆուտբոլիստներից մեկին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Քրիսթալ Փելասը» պատրաստ է հրաժարվել Զահայի ծառայություններից 100 միլիոն եվրոյից ոչ պակաս գումարի դիմաց:

Ուիլֆրիդ Զահան Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում մասնակցել է 34 հանդիպման և դարձել 10 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս