21:10  ,  26 հուլիսի, 2019

Վալվերդե․ «Բարսելոնան» պաշտպանի կարիք ունի

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու հնարավորության մասին:

«Մենք ակտիվ աշխատանք ենք կատարում տրանսֆերային շուկայում: Մեր մասնագետներն աշխատում են միանգամից մի քանի ուղղությամբ: Այնուամենայնիվ, դեռ 1 ամիս ժամանակ ունենք որոշում կայացնելու համար:

Պաշտպանության ձախ եզրում մենք, իրոք, խնդիրներ ունենք: Հնարավոր է, որ շուտով մեր կազմը համալրենք ձախ պաշտպանով»,- Վալվերդեի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին «Բարսելոնան» ակումբի հովանավոր Rakuten ընկերության անվան ընկերական մրցաշարի խաղում 1:2 հաշվով պարտվել է «Չելսիին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English